Գրող Միլան Կունդերային կվերադարձնեն կոմունիստների խլած քաղաքացիությունը


20:20 , 14 նոյեմբեր, 2018

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը առաջարկել է վերականգնել գրող Միլան Կունդերայի քաղաքացիությունը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Բաբիշը հանգստյան օրերին Փարիզում հանդիպել է արձակագրին և նրա կնոջը:

«Ինձ համար մեծ պատիվ էր»,-նշել է քաղաքական գործիչը՝ գրողին «չեխական, ֆրանսիական և համաշխարհային գրականության լեգենդ» անվանելով:

«Ես կարծում եմ, որ նրանք արժանի են Չեխիայի քաղաքացիության, որը կորցրել են արտագաղթից հետո»,-ասել է վարչապետը՝ նկատի ուենալով գրողին և նրա տիկնոջը:

1979-ին Չեխսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության իշխանությունները քաղաքացիությունից զրկել են Կունդերային, որը 1975-ին Ֆրանսիա է արտագաղթել: