Բացահայտվել է բանկոմատից գողություն կատարելու համար օգտագործվող հզոր գործիքը


19:00 , 14 նոյեմբեր, 2018

Symantec-ի22 մասնագետները հայտնաբերել են ծրագիր, որն օգտագործվել է Lazarus հաքերային խմբավորման կողմից FASTCash կիբերգործողության ժամանակ։ Այն հանցագործներին թույլ է տվել բանկոմատներից մեծ քանակությամբ կանխիկ գումարներ հանել՝ գրում է lenta.ru-ն։

Զեկույցում ասվում է, որ հաքերները կոտրել են գործարքներ կատարող բանկային ցանցեր և սերվերներ: Սերվերները խափանելուց հետո հաքերները տեղադրել են Trojan.Fastcash կոչվող վիրուսային ծրագիրը: Վիրուսը կեղծել է բանկի պատասխանները`հաստատելով հանցագործների կանխիկացրած գումարները:

Փորձագետները կարծում են, որ կեղծարարները այդ ծրագիրն օգտագործում են ավելի քան երկու տարի: Արդյունքում նրանք կարողացել են գողանալ տասնյակ միլիոնավոր դոլարներ: 2017թ․ խմբավորումը կանխիկ գումար է հանել միաժամանակ 30 երկրներում։ 2018 թ. հաքերային հարձակումներից մեկի ժամանակ տուժել է միանգամից 23 երկիր։