Կանայք որոշել են պայքարել բռնաբարություններ դեմ ժանյակե կիսավարտիքների միջոցով (Photo)


18:45 , 14 նոյեմբեր, 2018

Համացանցում նախաձեռնել են #ThisIsNotConsent ֆլեշմոբը, որի շրջանակներում կանայք իրենց էջում հրապարակում են ժանյակե կիսավարտիքների լուսանկարներ, գրում է The Mirror-ը:

Այս շարժումը սկսվել է իռլանդական դատարանում նոյեմբերի սկզբին տեղի ունեցածից հետո, երբ դատավորն արդարացրել է դեռահաս աղջկան բռնաբարող տղամարդուն՝ պատճառաբանելով, որ աղջկա հագին ժանյակե ստրինգ է եղել: Այս փաստը ամբաստանյալի փաստաբանների հիմնական փաստարկն էր, և դա պաշտպանությունը նշել էր իր վերջնական ճառում:

Դատավորի որոշումը բուռն արձագանք է առաջացրել սոցցանցերի օգտատերերի շրջանում:

Նրանց մեծ մասը ցնցված է այն հանգամանքից, որ դատարանի որոշման մեջ վճռորոշը դեռահասի ներքնազգեստի ընտրությունն է եղել: