Խորտիկներ «Սպիտակ կակաչներ». ձևավորումը պարզապես հրաշք է


15:50 , 14 նոյեմբեր, 2018

Տոնական սեղանին կարելի է և սպիտակ կակաչների մասին մտածել, դրանք շատ արագ են պատրաստվում, իսկ հյուրերը հիանում են ձեր խոհարարական հմտություններով։ Ներկայացնում ենք այս հրաշք բաղադրատոմսը։

Անհրաժեշտ է
• Խաշած ձվեր
• Փափուկ սերուցքային պանիր
• Սխտոր
• Մայոնեզ կամ մանանեխով թթվասեր
• Կանաչ սոխ
• Մաղադանոս

Պատրաստման եղանակը

1. Ձվերը պինդ խաշել, մաքրել, սուր մասից խաչաձև կտրել և զգուշությամբ հանել դեղնուցները։
2. Ամանի մեջ խառնել դեղնուցը, պանիրը, ծեծած սխտորը, մայոնեզը կամ մանանեխով թթվասերը։
3. Կրեմի համար նախատեսված տոպրակի մեջ լցնել պատրաստած միջուկը, տոպրակի անկյունը կտրել և լցնել սպիտակուցները պատրաստած միջուկով։
4. Դասավորել մատուցման ափսեի մեձ, կանաչ սողով ցողուններ ձևավորել, իսկ տերևները՝ մաղադանոսի ճյուղերով։