Եվս 1000 փախստական է վերադարձել Սիրիա


13:40 , 14 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Լիբանանից և Հորդանանից անցյալ օրվա ընթացքում ավելի քան 1000 փախստական է վերադարձել Սիրիա: Այդ մասին հայտնում է Փախստականների ընդունման, տեղավորման կենտրոնը. տեղեկացնում է РИА Новости-ն:

Այսպես` ընդհանուր առմամբ, վերադարձել է 1021 փախստական, 116 մարդ` Լիբանանից, 905 մարդ` Հորդանանից: Սիրիայի` համեմատաբար ապահով շրջաններ տեղափոխված  236 մարդ մշտական բնակության վայր է վերադարձել:

Հավելենք, որ վերջին շրջանում փախստականների վերադարձը հաճախակի է դարձել: