Մի վաճառեք ձեր ձայները, այս ընտրությունները թող դառնան լավագույնը Հայաստանի պատմության մեջ. Սվիտալսկի


13:20 , 14 նոյեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրինպատակն է վստահ լինել, որ ընտրություններում քաղաքացիների քվեները չեն գողացվի, այսօր ծրագրի մեկնարկին ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մի վաճառեք ձեր ձայները, կաշառք մի վերցրեք, ամեն անգամ, երբ ձեզ նման առաջարկ անեն, տեղեկացրեք այդ մասին», - ասաց նա:

Պյոտր Սվիտալսկին բոլորին կոչ արեց չբռնվել ատելության խոսքի:

«Այս ընտրությունները թող դառնան լավագույնը Հայաստանի պատմության մեջ ու օրինակ լինեն այլ երկրների համար», - նշեց նա:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն էլ ասաց, թե վստահ են՝ այս ընտրություններն, իսկապես, լինելու են լավագույն ընտրություննեը Հայաստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ