Լրագրող Սիսակ Գաբրիելյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, նաև անդամակցելու է ՔՊ-ին


12:10 , 14 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

«Ազատություն» ռ/կ-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, որպես պատգամավորի թեկնածու, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Նա Tert.am-ի հետ զրույցում չմանրամասնեց՝  առաջարկը քաղաքական ուժի՞ կողմից է ստացել, թե՞ ինքն է դիմել մասնակցության համար: «Ես համաձայնել եմ, որոշումը կայացրել եմ: Ցանկությունը նաև իմն է եղել»,- ասաց նա: Սիսակ Գաբրիելյանի խոսքով՝ ինքը դիմել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ