Իբրահիմովիչը ճանաչվել է MLS-ի` մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ


11:10 , 14 նոյեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է ամերիկյան MLS-ի` մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ:

Լավագույնն է ճանաչվել շվեդ ֆուտբոլիստի` «Լոս Անջելեսի» հետ տնային խաղում 91-րդ րոպեին հեղինակած հաղթական գոլը (4:3):

Ի դեպ, այդ գոլն առաջինն էր Իբրահիմովիչի համար MLS-ում:

Նշենք` 37-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է նաև MLS-ի` 2018 թվականի լավագույն նորեկ, ինչպես նաև ընդգրկվել մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի հետ, որը ներկայացնում է «Դի-Սի Յունայթեդը»:

Իբրահիմովիչն այս տարվա մարտին է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Լոս Անջելես Գելեքսի»: Ընթացիկ մրցաշրջանում շվեդ հարձակվողն ամերիկյան թիմի կազմում 27 հանդիպման է մասնակցել, իր ակտիվում գրանցել է 22 գոլ և դարձել է 6 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ Իբրահիմովիչը հանդես է եկել նաև «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում և այլ ակումբներում: