Կրկին չարաբաստիկ կարմիր գծերի և տրանսպորտային կոլապսի մասին


05:34 , 14 նոյեմբեր, 2018

Այսօր ավագանու նիստի ժամանակ քննարկվեց մի հարց, որը, ըստ իս, շատ կարևոր է մեր բոլորի համար։
Դա մասնավոր ընկերություններին վարձակալության հիմունքներով կայանատեղեր տրամադրելու մասին որոշումն էր։ Դա՝ այն պարագայում, երբ մենք ուղղակի խեղդվում ենք մեքենաների կայանատեղերի պակասությունից։

Փաստորեն, երբ մենք վճարում ենք կարմիր գծերից օգտվելու իրավունք ստանալու համար, դա բնավ չի նշանակում, որ մենք ի վերջո կօգտվենք դրա իրավունքից, քանզի առանց այն էլ սակավ կայանատեղերը կամաց-կամաց բաշխվում են մասնավոր ընկերությունների միջև։

Հաստատում եմ իմ սկզբունքային դիրքորոշումը՝ կարմիր գծերը և «արտոնյալ» կայանատեղերը պետք է վերացնել։