95-ամյա ծերունին կենդանացել է իր հուղարկավորության ժամանակ (Photo)


04:06 , 14 նոյեմբեր, 2018
Հնդկաստանի 95-ամյա բնակիչ Բուդ Ռամը ուշագնաց է լինում։ Օգնության եկած բժիշկները նրան մահացած են համարում։ Մահացածի ընտանիքը նախապատրաստվում է հուղարկավորության, հրավիրում է քահանայի և սկսում լվանալ դիակը։ Բայց ջուրը կրծքին կպչելուն պես նա ցնցվում է և սկսում շնչել։
Շոկի ենթարկված իր հարազատներին նա բացատրում է, որ իրեն վատ է զգացել և որոշել է մի քիչ քնել։