Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և մեկ ադրբեջանցու մասնակցությամբ, գրում է ադրբեջանական Report-ը՝ հղում անելով Մելիտոպոլի ոստիկանությունում աղբյուրի:
Ըստ աղբյուրի՝ տեղի սրճարաններից մեկի ադրբեջանցի այցելուն՝ 1963թ. ծնված Թարիել Ղուրբանովը, սկսել է Արցախի մասին երգ երգել, ինչը դուր չի եկել հարևան սեղանի շուրջ նստած հայերին, ինչն էլ կռվի պատճառ է դարձել: