Ժիգալոն պատմել է կանանց գաղտնի ցանկությունների մասին


23:00 , 13 նոյեմբեր, 2018

Էսկորտով զբաղվող ավստալացի Ռայան Ջեյմսը պատմել է, թե ինչ են իրենից խնդրում հաճախորդուհիները. բոլոր կանայք անկողնում մատուցված նախաճաշ են պատվիրում, հաղորդում է New York Post-ը:

Ջեյմսը պնդում է, որ իր հետ հանդիպումը հաճախորդուհին երբեք չի մոռանա և նշում նրանցից ստացած նվերների ցանկը՝ Hugo Boss-ի կոստյումներ, Prada ապրանքանիշի կոշիկներ և TAG Heuer ժամացույցներ:

Ջեյմսի մատուցած ծառայություններից հաճախորդուհիների շրջանում ամենապահանջարկվածը ընթրիքով ճոխ ժամադրությունն է՝ դրա մեջ ներառվող «հաճույքի 6 ժամով», համատեղ անցկացրած գիշերը և անկողնում մատուցված նախաճաշը:

Ջեյմսը, մինչև ժիգալո դառնալը, աշխատել է ֆինանսական խոշոր կազմակերպություններից մեկում և պնդում է, որ հիմա ավելի երջանիկ է ու ավելի շատ գումար է վաստակում՝ 400-6000 ավստրալական դոլար՝ մեկ գիշերվա համար: