Դեռահասները սովորել են կանացի միջադիրներից թմրանյութ պատրաստել


18:00 , 13 նոյեմբեր, 2018

Ինդոնեզիայի Ջակարտա, Բեքասի և Քուդուս քաղաքներում ինքնաշեն թմրանյութեր օգտագործած դեռահասներ են ձերբակալվել: Նրանք թմրանյութը պատրաստել են կանանց հիգիենիկ միջադիրներից: Այս մասին հաղորդում է The Jakarta Post-ը:

Թմրանյութերի դեմ պայքարի Ինդոնեզիայի ազգային գործակալության տվյալներով՝ այդ նյութն օգտագործում են նաև Ճավա կղզու մի շարք այլ քաղաքներում: Երեխաների պաշտպանության հանձնաժողովի անդամ Սիթի Հիմքավաթին հայտարարել է, որ թմրանյութերից կախված դեռահասների թիվը 2017-ից զգալիորեն ավելացել է:

Ինքնաշեն թմրանյութի բաղադրատոմսը շուրջ երկու տարի առաջ են հայտնաբերել: