Դեռահաս տարիքում ճարպակալումը կարող է քաղցկեղի հանգեցնել. գիտնականներ


17:20 , 13 նոյեմբեր, 2018

Իսրայելցի գիտնականները պարզել են, որ դեռահաս տարիքում ճարպակալումը չորս անգամ բարձրացնում է արդեն չափահաս տարիքում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այս մասին գրում է Ամերիկյան օնկոլոգիական հանրության Cancer պարբերականը:

Բժիշկներն ուսումնասիրել են 16-19 տարեկան շուրջ 1.8 մլն մարդու տվյալներ: Համեմատության արդյունքում պարզվել է, որ ճարպակալումը և անգամ դեռահաս տարիքում մարմի զանգվածի ինդեքսը 3.76 անգամ մեծացնում են օնկոլոգիայի զարգացման հավանականությունը տղամարդկանց և 4.07 անգամ կանանց շրջանում: