Հայ տեսուչն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում


14:20 , 13 նոյեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Սլովենիա-Նորվեգիա հանդիպման տեսուչ։

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Իսկ մրցավարներ Զավեն Հովհաննիսյանը և Մեսրոպ Ղազարյանը կսպասարկեն Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման փուլի 6-րդ ընտրական խմբի հանդիպումները:

Մրցաշարը, որին կմասնակցեն Մալթայի, Ֆրանսիայի, Բելգիայի ու Լիտվայի Մ19 հավաքականները, կանցկացվի Մալթայում՝ նոյեմբերի 14-ից 20-ը։