Tert.am-ը գրում է.
14:05
Յուրի Վարդանյանին վերջին հրաժեշտը տալու համար Համալիր ժամանեցին նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
13: 58
Հայաստանի Հանրապետության կառավարության կազմն ու վարչապետին կից մարմինների ղեկավարները, փոխվարչապետները, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը ևս այցելեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու Յուրի Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությանը և վերջին հրաժեշտը տալու լեգենդար մարզիկին:
13:54
Քաղաքացիներ, մարզիկներ, պետական պաշտոնյաներ, մտավորականներ են շարունակում այցելել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ վերջին հրաժեշտը տալու Յուրի Վարդանյանին: Նրան հրաժեշտ տվեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ու այլ աշխատակիցներ, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, ԽՍՀՄ «Արարատ»-ի ֆուտբոլիստ, ԽՍՀՄ գավաթակիր Սերգեյ Բոնդարենկոն:
«Յուրան մեծ պատիվ է բերել Հայաստանին... ցավն այնպիսի բան է, որ չգիտես, թե ինչ խոսես: Յուրայի մահն անսպասելի էր: Վերջերս ԱՄՆ-ում էինք, քիչ շփվեցինք, կարոտս շատ էր, որ չգայի, ինձ չէի ների, եկա հրաժեշտ տալու: Շնորհակալ եմ հայ ժողովրդին, որ նման կերպ են հրաժեշտ տալիս Յուրային»,-ասաց Սերգեյ Բոնդարենկոն:
Ինչ վերաբերում է Յուրի Վարդանյանի հետ հիշողություններին, ապա Բոնդարենկոն նշեց, որ Վարդանյանին վաղուց է ճանաչել, մարդամոտ ու հանգիստ մարդ է եղել:
«Մի բան մեջս շատ է տպավորվել, երբ օլիմպիական խաղերին ռեկորդային ծանրաձողը բարձրացրեց, դրանից հետո թռավ վերև, ես կարծեցի, թե ինքն էլ հետը թռավ: