Մարոկկոյի թագավորը քնել է Մելանյա Թրամփի կողքին ու բարկացրել Դոնալդ Թրամփին (Video)


12:17 , 13 նոյեմբեր, 2018

Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ 6-րդը քնով է անցել Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթի ընթացքում:
Հայտնի է, որ նիրհող թագավորը բարկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն այդ ընթացքում քննադատող հայացքով նայել է Մուհամմեդ 6-րդին: 

Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ Մարոկկոյի թագավորը նստած է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի կողքին, որն առանձնապես ուշադրություն չի դարձնում թագավորին, մինչդեռ նրա ամուսին Դոնալդ Թրամփը բավականին բարկացած է երևում: