ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը հետևանք է այդ կազմակերպության ինստիտուցիոնալ խնդիրների


10:30 , 13 նոյեմբեր, 2018

ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը թեև ունի քաղաքական բնույթ, սակայն, ըստ էության, հետևանք է այդ կազմակերպության ինստիտուցիոնալ խնդիրների: Անդամ-երկրների միջև թերևս չի գործում ընդունված կոնսենսուս տարածաշրջանային անվտանգային հիմնահարցերի շուրջ, թույլ հիմքերի վրա է դրված միմյանց և կառույցի նկատմամբ պատասխանատվության ինստիտուտը, իսկ փոխգործակցությունը ելնում է ավելի շուտ քաղաքական, քան անվտանգային պատկերացումներից: