Կշեռքներ, անձնական հաջողություն կունենա,ք և դա կբարձրացնի ձեր տրամադրությունը. նոյեմբերի 13-ի աստղագուշակը


09:45 , 13 նոյեմբեր, 2018

Խոյ։ Առանձնահատուկ իրադարձություններ, օրվա պլաններում արմատական փոփոխություններ չեն լինի: Գործնական հանդիպումները հաջողությամբ կավարտվեն: Շատ ժամանակ անցկացրեք այնպիսի շրջապատում, որտեղ շփումը հետաքրքիր է:

Ցուլ։ Քրտնաջան աշխատեք, եւ հաջողությունն իրեն սպասեցնել չի տա: Ֆինանսական գործունեությունը, եթե ճիշտ է կազմակերպված, մեծ օգտուտներ կբերի ձեզ: Նյութական հատուցում կստանաք ծախսած ջանքերի եւ էներգիայի համար:

Երկվորյակ։ Կարող եք ինքներդ ձեզ կոտրված զգալ: Արդյունքում ամեն բան կարծես բաց եք թողնում ձեռքից: Այնուամենայնիվ, օրը բարենպաստ է նոր գործեր սկսելու համար: Հաղթահարեք ինքներդ ձեզ: Սիրելի մարդու հետ հարաբերությունները կլինեն ներդաշնակ:

Խեցգետին։ Օրը հարմար է ինչ-որ նոր գլոբալ բան սկսելու համար: Արդեն ունեցած գործերը հասցրեք ավարտել: Օրը կլինի տրամադրող եւ ներդաշնակ՝ գործնական տեսանկյունից:

Առյուծ։ Հիմա դուք ընդունակ եք չմտածված քայլերի: Հնարավոր է՝ ձեր պոռթկունությունը անձնական խնդիրներ ստեղծի: Որոշումներ կայացնելիս մի շտապեք: Հարաբերությունները սիրելիի հետ կվտանգվեն, եթե ձեզ չհավասարակշռեք:

Կույս։ Հաջողությունը կուղեկցի ձեզ բոլոր ձեռնարկներում: Օրը հարմար է հանգստանալու համար: Եթե զգում եք, որ չեն գնահատում ձեր ջանքերը, ապա պարզապես դադար վերցրեք, եւ ժամանակն ինքներդ ձեզ հատկացրեք: Զբաղվեք առողջությամբ:

Կշեռք։ Ձեր աշխատանքից գոհ կլինեք: Լավ կանցնեն հատկապես գործնական բանակցությունները: Անձնական հաջողություն եւս կունենաք, եւ դա կբարձրացնի ձեր տրամադրությունը: Եթե նոր գաղափարներ կունենաք, ապա մի շտապեք այլոց հետ դրանցով կիսվել:

Կարիճ։ Պատրաստ եղեք դժվարությունների դիմակայելու: Դրանք կհայտնվեն ձեր ճանապարհին այսօրվանից: Կարող եք ունենալ հիասթափություններ հարազատ մարդու պահվածքի պատճառով: Զբաղվեք այն գործով, որը ձեզ մոտ լավ է ստացվում:

Աղեղնավոր։ Այժմ ժամանակն է, որպեսզի հին խնդիրներին նորովի նայեք եւ անակնկալ որոշումներ փնտրեք: Կարելի է կարգի բերել գործերը, սակայն փաստաթղթեր ձեւակերպել այսօր խորհուրդ չի տրվում: Պարտք մի վերցրեք: Օրը հարմար է ռոմանտիկ հարաբերությունների եւ սիրային արկածների համար:

Այծեղջյուր։ Հեռու մնացեք գործարքներ կնքելուց եւ նոր նախագծեր սկսելուց: Այնտեղ, որտեղ հնարավոր է նվազեցնել ձեր պարտականությունների բեռը, փորձեք անել այդպես: Այլոց խնդիրների մեջ մի խառնվեք: Փորձեք պահպանել լավ տրամադրություն եւ խուսափել հուզմունքից:

Ջրհոս։ Հարմար ժամանակ է մասնագիտական գործունեության մեջ փոփոխություններ մտցնելու համար: Հատկապես կարեւոր գործերը առանձնացրեք եւ զբաղվեք դրանցով: Սա հարմար ժամանակ է սիրային հարցեր կարգավորելու համար: Նոր ծանոթություններն ու հանդիպումները կարող են արմատական նշանակություն ունենալ ապագայի համար:

Ձկներ։ Կոնֆլիկտային իրավիճակներից զերծ մնացեք: Այժմ ավելի հարմար է շրջահայեցության ցուցաբերումը: Եթե պահանջատերի դիրք բռնեք, ապա միայն անհանգստություն եւ նյարդային ցնցում կստանաք ի պատասխան: