Թատրոնի տնօրենի տեղակալը նկատողություն է ստացել քարոզչություն իրականացնելու համար


02:20 , 13 նոյեմբեր, 2018

«Հայտարարում եմ նկատողություն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու պատճառով»,- այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։

«Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս հետևել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ:

Այս զգուշացումն ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ներին»,- գրել է Լիլիթ Մակունցը: