Զարգացող երկրներից ամենախոցելի տնտեսությունն ունեցողը Թուրքիան է. Bloomberg Economics


23:00 , 12 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Զարգացող երկրների շրջանում ամենախոցելի տնտեսությունը ներկա դրությամբ ունի Թուրքիան, նման տվյալներ է հրապարակել Bloomberg Economics-ը:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիան զարգացող երկրների ցանկում առաջին տեղն է գրավում ընթացիկ հաշվի պակասուրդի, ինչպես նաև գնաճի մակարդակի առումով: Գնաճի մակարդակով Թուրքիային գերազանցել է միայն Արգենտինան: 

Բացի դրանից, Թուրքիան ցանկում առկա միակ երկիրն է, որը հինգ տարի անընդմեջ ներառվել է ամերիկյան «Մորգան Սթենլի» ներդրումային բանկի կողմից կազմված խոցելի տնտեսություն ունեցող երկրների հնգյակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։