Հռոմեական այս շատրվանը տարեկան 2 միլիոն եվրո եկամուտ է բերում (Photo)


04:10 , 13 նոյեմբեր, 2018
Բազմաթիվ զբոսաշրջիկներ ամեն օր կոպեկներ են գցում հռոմեական Տրևի շատրվանի մեջ։ Համաձայն ավանդույթի՝ եթե մեկ կոպեկ գցես, կրկին Հռոմ կգաս, եթե երկու՝ կսիրահարվես, եթե երեք՝ կամուսնանաս, չորսի դեպքում կհարստանաս։ Ամեն տարի շատրվանից եկող պասիվ եկամուտն ավելանում է։ Անցյալ տարի այնտեղից հանել են 1.7 միլիոն եվրո, իսկ այս տարի այն կարող է հասնել 2 միլիոնի։
Հավաքված գումարը տրամադրում են կաթոլիկ, ոչ առևտրային «Կարիտաս» կազմակերպությանը։