Գյուրջյան փողոցում քանդած շենքի տերը պատրաստվում է վնասի փոխհատուցում պահանջել քաղաքապետից


21:00 , 12 նոյեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում այսօր քանդված շինության սեփականատեր «Անի-97» ՍՊԸ  տնօրեն Դավիթ Ահարոնյանը «վերջին կարգի խուլիգանություն, ակնհայտ հաշվեհարդար» ու անօրինական է համարում քաղաքապետարանի արածը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշում է  կայացրել   հիշյալ շենքը քանդելու մասին ու հենց այսօր էլ  գործի են անցել, շենքը քանդել։ Ընկերության տնօրենը պնդում է՝ իրեն այսօրվա որոշման մասին չեն ծանուցել, մինչդեռ պարտավոր էին, իսկ քանդման աշխատանքներն էլ պետք  է լիցենզավորված հիմնարկ իրականացներ։

Ավելի վաղ նման որոշում քաղաքապետը կայացրել էր  հոկտեմբերի 29-ին։ Դավիթ Ահարոնյանը Panorama.am-ին հայտնեց, որ քաղաքապետի այդ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան։ Դատարանը վարույթ է ընդունել հայցն ու նիստ նշանակել 2019-ի հունվարի 29-ին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։