«Նրա մասին դեռ երկար կխոսեն». ավստրալուհին 5.75 կգ քաշով երեխա է լույս աշխարհ բերել


23:20 , 12 նոյեմբեր, 2018

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի հիվանդանոցներից մեկում 28-ամյա Նիքի Բելը 5.75 կգ քաշով երեխա է լույս աշխարհ բերել:

Բլեքթաուն հոսպիտալի անձնակազմը նշել է, որ աշխատանքային պրակտիկայի ընթացքում նման խոշոր երեխա դեռ չէր ծնվել: Այս ծնունդը ռեկորդային է իրենց համար, հաղորդում է Daily Mail-ը:

Նիքին պատմել է, որ ծննդաբերել է բնական ճանապարհով, հրաժարվել է ցավազրկողից ու որևէ բարդություն չի ունեցել:

Փոքրիկ աժդահային անվանել են Փարքեր Բել: Հատկանշական է, որ տղան ծնվել է ժամկետից շուտ: