Մանե Թանդիլյանը «Լուսավոր Հայաստանի» ցուցակում կլինի երկրորդը


17:40 , 12 նոյեմբեր, 2018

Առաջիկա Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» Կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար, ԼՀԿ Կառավարման խորհրդի փոխնախագահ Մանե Թանդիլյանը, տեղեկացնում են կուսակցությունից:

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստանը» հայտարարել էր, որ ցուցակը գլխավորելու է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: