Արհեստական ինտելեկտը սովորել է ախտորոշել ընկճախտը


18:00 , 12 նոյեմբեր, 2018

Ամերիկացի գիտնականները մշակել են արհեստական ինտելեկտ, որը կօգնի հայտնաբերելու կլինիկական ընկճախտի նշանները՝ տեղեկացնում է Futurism-ը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի գիտնականների մշակած ալգոռիթմը կօգնի խոսքում հայտնաբերելու ընկճախտի նշանները։ Այդ նպատակով գիտնականները ուսումնասիրել են 142 մարդու խոսքը, որոնցից 30-ի մոտ հայտնաբերել են ընկճախտի նշաններ։

Գիտնականները ուսումնասիրել են մարդկանց ձայնի տոնը, ոչ թե միայն առանձին բառեր։ Այդ մեթոդի օգնությամբ հաջողվել է ախտորոշել ընկճախտը։