16:30 , 12 նոյեմբեր, 2018
23-ամյա Քենդալ Ջենները ներկայացել է Revolve Awards ամենամյա մրցանակաբաշխության կարմիր գորգին։ Մոդելը, որ փայլում էր Victorias Secret-ի ցուցադրությանը, արժանացել է «Տարվա խորհրդանիշ» մրցանակին։ Միջոցառումն անցկացվել է Լաս Վեգասի Palms Casino հյուրանոցում։ Քենդալը մրցանակաբաշխությանը ներկայացել էր էլեգանտ սև զգեստով ու թափանցիկ կոշիկներով։
Միջոցառումից անմիջապես հետո Քենդալը շտապել է հարազատների մոտ, քանի որ Կալիֆորնիայում Քարդաշյան-Ջեններ ընտանիքը ստիպված է եղել տարհանվել իրենց տներից հրդեհի պատճառով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ