Ջրերը հենց զուլալվեն, մեր հասարակությունը պետք է հստակ գնահատի, թե ով ով է


15:11 , 12 նոյեմբեր, 2018
Խառնաշփոթ է նախընտրական շրջանում: ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերն այս փուլում ճշգրտում են, թե ում որտեղ պետք է առաջադրեն որպես իրենց կուսակցությունը ներկայացնող ռեյտինգային թեկնածու: Քաղաքական ուժերի «ջղաձգումները» հասել են այն աստիճանի, որ ոտքի վրա դաշինքներ են քանդվում, դաշինքներ են կազմվում, հին ու նոր քաղաքական գործիչները խառնվել են հին ու նոր ուժերին: Մի տեղ ունեն կուսակցական ընկերներ, որոնք այս պահին իշխանության մաս են կազմում, նույն կուսակցական մեկ այլ գործիչ հայտարարում է, որ ընդդիմություն են: Գործող խորհրդարանում իրար հետ մեկ խմբակցություն են մինչև ժամը 18:00-ն, իսկ դրանից հետո դաշինք են, բայց այս անգամ՝ այլ ուժերի հետ և ընդդիմություն՝ իրենց խմբակցության այլ ուժերին: Ջրերը հենց զուլալվեն, մեր հասարակությունը պետք է հստակ գնահատի, թե ով ով է: