Նոյեմբերի 13-ին Rio Mall-ը նշելու է իր 1-ամյակը։ Այդ առիթով Rio-ում և Dalma Mall-ում գործող ֆրանսիական Lacoste բրենդի խանութ-սրահները բոլորին հրավիրում են հաճելի և շահավետ գնումների։ Միայն մեկ օր՝ նոյեմբերի 13-ին, ողջ տեսականու վրա գործելու է 25 տոկոս զեղչ։
Վառ ու գունեղ տեսականին աչքի է ընկնում իր հարմարավետությամբ, էլեգանտությամբ, նրբաճաշակությամբ ու որակով: Սրահից կարող եք ձեռք բերել բրդյա և բամբակյա սվիտերներ, բաճկոններ, կոշիկներ, տաբատներ, աքսեսուարներ։ Կլասիկ, կիսադասական ու սպորտային բաճկոններն առանձնանում են նաև իրենց յուրահատուկ գունային գամմայով։ Կանանց բաժինը համալրվել է նաև գեղեցիկ ու նորաոճ կաշվե պայուսակներով և դրամապանակներով:
Lacoste խանութ-սրահներում տարբեր ճաշակի և ոճի մարդիկ կարող են գտնել իրենց նախասիրություններին համապատասխան ինչպես ազատ ոճի, այնպես էլ սպորտային հագուստների լայն ընտրանի: Դե ինչ, շտապեք գնումների։
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանակարները՝ Էլեն Գասպարյանի