Նեթանյահուն «հիանալի, բովանդակալից ու կարևոր» է անվանել Պուտինի հետ զրույցը


04:30 , 12 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Փարիզում՝ Ելիսեյան պալատում, ուր առաջնորդները ժամանել էին՝ մասնակցելու Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնում է Life.ru-ն:
Անդրադառնալով իր և ՌԴ առաջնորդի խոսակցությանը՝ Իսրայելի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ «խոսակցությունը եղել է հիանալի, բովանդակալից ու կարևոր»: Սակայն միևնույն ժամանակ Նեթանյահուն խոսակցության այլ մանրամասներ չի հայտնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ