Ինչպես Դավիթ Շահնազարյանը գցեց իր խնամի Լևոն Տեր-Պետրոսյանին


15:00 , 11 նոյեմբեր, 2018
Պետք է խոստովանել, որ բավականին զավեշտալի է հետևել Դավիթ Շահնազարյանի քաղաքական քամբեքին ու սեզոնային հերթական ակտիվությանը։ Զավեշտալի է, որովհետև Շահնազարյանի ողջ քաղաքական հանրագումարը կարելի է ընդհանրացնել ու անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին քցելու էպոպեա, ընդ որում՝ ռեցեդիվով։ 

Տեսե՛ք, ՀՀ առաջին նախագահին իրենց կարիերայով պարտական են բազմաթիվ նախկին ու ներկա քաղաքական գործիչներ, բայց Շահնազարյանը շատերից առավել է պարտական իր խնամուն, որովհետև անհնար է պատկերացնել, թե ուրիշ ինչ միջոցով կարող էր շարքային ֆիզիկոս Շահնազարյանը 94-95 թվաաններին աշխատել որպես ԱԱԾ պետ։ Հետո, կրկին Տեր-Պետրոսյանի ձեռամբ Շահնազարյանը դարձավ ԱԺ պատգամավոր ու թվում էր, թե այսքանից հետո նա պետք է իր հավատարմությունը պահի, բայց արի ու տես, որ Շահնազարյանը չմիացավ խնամուն՝ կամավոր քաղաքական աքսորում ու առաջին անգամ Տեր-Պետրոսյանի վրայից թռավ, երբ 98ին մասնակցեց նախագահական ընրություններին և ըստ երևույթին՝ համարելով, որ այսուհետև ինքը առանձին քաղաքական միավոր է, դուրս եկավ ՀՀՇ-ից և հիմնադրեց 21-րդ Դար Կուսակցությունը։

Սակայն պատահական չէ, որ ասեցի, որ Շահնազարյանը Տեր-Պետրոսյանին գցելու հարցում ռեցեդիվիստ է, որովհետև ամեն քցոցուն հետևում էր հուզիչ «անառակ որդու վերադարձ»։ Այսպես, սեփական կուսակցություն հիմնելուց մի քանի տարի անց՝ 2002 թվականին, Շահնազարյանը որոշեց լուծարել կուսակցությունը և ձուլվել ՀՀՇ-ի հետ, բայց հաշտությունը շատ երկար չտևեց։ Տեր-Պետրոսյանին քցելու հաջորդ դրվագը արդեն 2008-ին էր, երբ Մարտի 1-ին Շահնազարյանը կարծես չէր համաձայնացնում իր գործողությունները Մյասնիկյանի արձանի մոտ Տեր-Պետրոսյանի ու նրա շտաբի հետ (այս մասին պատկերացում կազմել կարելի է՝ լսելով հայտն Արզումանյան-Փաշինյան գաղտնալսումը և հենց Շահնազարյանի ելույթների տեսագրությունները), իսկ 2012-ին առհասարակ դուրս եկավ ՀԱԿ-ից՝ ուժեղ շխկացնելով դուռը։ Խնամուն գցելու նոր պատրվակն էլ դարձել էր այն, որ Շահնազարյանին դուր չէր եկել ԲՀԿ-ի հետ համագործակցելու որոշումը։ Այն ժամանակ Շահնազարյանը համարում էր, որ ինչպես ՀՀԿ-ն, այնպես էլ ԲՀԿ-ն քրեաօլիգարխիկ ռեժիմ կերտող ու իրական ընդդիմությունը խեղդող միավորներ են։ 

Մնում է հասկանալ, թե Պապին քանի անգամ է նույն փլավը պատրաստ ուտել ու արդյո՞ք գցոցիների շղթան կշարունակվի։