ՀՀԿ–ն այսօր խորհրդի նիստ է հրավիրել. այն կվարի Սերժ Սարգսյանը


14:00 , 11 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի՝ այսօր նախատեսված նիստը վարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Քննարկվելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր` ցուցակներ, սկզբունքներ»,- ասաց նա և նշեց, որ խորհրդի անդամները, ովքեր Հայաստանում են, կլինեն նիստին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։