Ֆլորիդայի իշխանությունները որոշել են, որ մեքենան կվերահաշվարկի Սենատի ընտրությունների ձայները՝ գրում է Reuters-ը:
Նշվում է, որ նոր ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերի 15-ից ոչ շուտ:
Արդյունքների համաձայն՝ ընտրություններում հաղթող է ճանաչվել հանրապետական Ռիկ Սքոթը, դեմոկրատ Բիլ Նելսոնը 12,5 հազար ձայնով ետ է մնում, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 0,15 տոկոսը:
Ֆլորիդայում Սենատի ընտրությունները սկսեցին լայնորեն քննարկվել Սքոթի հայտարարությունից հետո․նա ասել էր, որ դեմոկրատները Բրոուարդում և Փալմ Բիչում կարող է կազմակերպած լինեն լցոնումներ։