Արդյոք կա՞ն վիրավորանքներ, որոնք կարելի է կամ պետք է կուլ տալ: Իրականում՝ ոչ, սակայն պետք է հստակ տարբերակել պարզապես տհաճ թվացող խոսքերն իրական վիրավորանքներից:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում տղամարդու կողմից հնչող 5 վիրավորանք, որ չի կարելի լուռ ու մունջ կուլ տալ:
Նա կարող է ինչ-որ կերպ մեկնաբանել ձեր արարքը, սակայն ոչ վիրավորել ձեր անձը: Թույլ մի տվեք, որ նա ձեր հասցեին վիրավորական խոսքեր ասի:
Եթե հարցը վերաբերում է ինչ-որ ոլորտի, որի մասին դուք իսկապես գաղափար չունեք, ապա նրա այս արտահայտությունը գուցե և տեղին է: Սակայն բոլոր այլ դեպքերում չի կարելի հանդուրժել նման հեգնական վերաբերմունքը:
Նա ցածրացնում է ձեր արարքը, այն չնչին ներկայացնում, սակայն երբ հարցն իրեն է վերաբերում, անգամ էլեկտրական թեյնիկով ջուր եռացնելը դառնում է իսկական հերոսություն: Եթե նա ձեզ և ձեր արաքներն ըստ արժանվույն չի գնահատում, մի հանդուրժեք դա:
Ձեր ինչ-որ նախաձեռնություն, որը գուցե և տարօրինակ է կամ ոչ այնքան լուրջ, ընկերների և ընտանիքի անդամների մոտ նա ներկայացնում է ծաղրական անկյան տակ, մինչդեռ նա պետք է աջակցություն ցուցաբերի ձեր անգամ ամենախենթ նախաձեռնություններում:
Դե, բնական է, սա հանդուրժել պարզապես չի կարելի, սակայն ինքներդ էլ նրա ծնողների հասցեին վատ բաներ մի ասեք: Պետք չէ մրցույթ հայտարարել, թե ում ծնողներն են ավելի լավը, և միմյանց ցավ պատճառել: Պետք է ընդունել և հարգել սիրելիի ծնողներին այնպիսին, ինչպիսին նրանք կան: