Պորտուգալիայում արգելել են քնեցնել շներին, եթե անգամ նրանց ոչ ոք չի փնտրում


20:20 , 10 նոյեմբեր, 2018

Պորտուգալիայում ուժի մեջ է մտել շներին ապաստաններում քնեցնելն արգելող օրենքը, եթե անգամ ոչ ոք չի շտապում նրանց տուն տանել:

Այժմ, եթե 15 օրվա ընթացքում փողոցում գտնված շանը տերը չի փնտրում, նրան կստերջացնեն և կսկսեն նրա համար նոր տուն փնտրել, իսկ քնեցնելու իրավունք չունեն:

Մինչ օրս Պորտուգալիայի ապաստանների 23 տոկոսը շներին քնեցնում էր, եթե տերերը նրանց չէին փնտրում:

Բացի այդ, նոր օրենքի շրջանակում պորտուգալական դպրոցներում կպատմեն ընտանի կենդանիների հետ պատասխանտվությամբ վարվելու մասին: