ԱՄՆ-ում սարդերի բանակը «բռնազավթել է» մայրուղին


18:00 , 10 նոյեմբեր, 2018

ԱՄՆ-ում հազարավոր սարդեր «բռնազավթել են» Արքանզաս նահանգի մայրուղու երկայնքով ձգվող ցանցը, հաղորդում է UPI-ն:

Միջատներին տեսագրել է ԱՄՆ-ի բնակիչը: Սարդերը տեղակայվել են ոչ միայն պատնեշի, այլև ճանապարհային նշանների վրա, թփուտներում և ճանապարհի մերձակայքում գտնվող ծառերին:

Տեսագրությամբ սոցկայքում կիսվելով՝ նա առաջարկել է այդ վայրը զբոսաշրջային կենտրոն դարձնել սարդերի սիրահարների համար: