Մեր տեսակը պետք է այս երկրին, ես սրա համար եմ քաղաքական դաշտում. Արամ Սարգսյան


15:40 , 10 նոյեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ընկերական հարաբերությունները չեն խանգարի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին ասել այն, ինչ մտածում է։

«Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, գիտեն, որ ես մշտապես ասել եմ այն, ինչ մտածում եմ։ Ես կոռեկտ մարդ եմ, աշխատելու եմ չվիրավորել որևէ մեկին։ Իրար տուն գնալ-գալ էլ կա, բայց դա չի խանգարելու, որ ես կարողանամ իմ առանձնահատուկ տեսակետն ասեմ», - այսօր «Մենք» դաշինքի ստեղծման մասին հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատները» ստեղծում են դաշինք՝ «Մենք» անունով։

Անդրադառնալով Հանրապետական կուսակցության՝ ընդդիմադիր լինելուն, Սարգսյանն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» և Հանրապետական կուսակցությունները կարող են դաշինք կնքել, քանի որ գաղափարական առումով նույն հարթության վրա են, կողմ են, օրինակ՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ