Մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ` միջին խավը դառնում է անապահով


11:01 , 30 մայիս, 2013

Վերջերս հաճախ լսում ենք, թե սոցիալապես անապահովներին կաջակցեն, կզեղչեն և այլն: Սա վերաբերում է նաև բուհերի ուսման վարձի բարձրացմանը: Ինչ խոսք, դա անհրաժեշտ է: Սակայն մենք կանգնած ենք մեկ այլ վտանգի առջև՝ միջին խավը գների բարձրացման և այլնի հետևանքով դառնում է անապահով: 
Այսպիսով, մենք նպաստում ենք աղքատության ավելացմանը և խրախուսում արտագաղթը: 
Սոցիալապես անապահով համարվելու համար պետք է համապատասխանես որոշակի չափանիշների: Իսկ ի՞նչ անի ուսուցչի և ինժեների երեխան, կամ էլ մեկ այլ՝ նման եկամուտ ունեցող ընտանիքի երեխան... Ի՞նչ անի այդ ընտանիքը: Չէ՞ որ վճարելով բարձրացված գներով՝ դառնում են անապահով...