Արենա Զեյնալյանը Չինաստանում է. ի՞նչ լուսանկարներ է հրապարակում գեղեցկուհին «Միսս աշխարհ» մրցույթից առաջ


14:15 , 10 նոյեմբեր, 2018

«Միսս աշխարհ 2018» մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Արենա Զեյնալյանն այս օրերին գտնվում է Չինաստանի Սանայ քաղաքում, որտեղ էլ կայանալու է գեղեցկության հեղինակավոր մրցույթը:

Մրցույթին մասնակցում է 120 երկիր, այն տևելու է մեկ ամիս, իսկ եզրափակիչը կայանալու է դեկտեմբերի 8-ին: Արենան իր ֆեյսուքյան էջում արդեն լուսանկարներ է հրապարակում մյուս երկրների գեղեցկուհիների հետ: