Անմեղության կանխավարկածի, ինչպես նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴ


13:20 , 10 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Անմեղության կանխավարկածի, ինչպես նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցով ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է ՄԻԵԴ: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը:

«Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա տեղեկացնեմ, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասով այն փոփոխվել է, սակայն հիմնական փոփոխությունն այն է, որ որոշ դրվագներ պարզապես ավելի մանրամասնեցվել են, սակայն մեղադրանքի էությունը որևէ չափով չի փոփոխվել»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ