SCORPION IS-15. փորձարկվել է հայկական արտադրության ռազմական ռոբոտ


13:10 , 10 նոյեմբեր, 2018

Համացանցում ISATECH LLC  ընկերության կողմից տարածվել է  տեսանյութ, որտեղ նշվում է, որ փորձարկվել է հայկական արտադրության առաջին ռազմական ռոբոտը:

SCORPION IS-15 hեռակառավարվող մեքենան նախատեսված է մարտական հատուկ առաջադրանքների համար, որոնք իրականացվում են պետական ուժային կառույցների կողմից։  

Չափերը՝ 1200մմ x 660մմ, սպառազինումը՝ գնդացիր - 7.62 x 39, լրկազմ՝ 400 փամփուշտ, Ձեռքի հակատանկային ականանետ ( РПГ-7)։ Մեքենան կարող է զարգացնել մինչև 40 կմ/ժ արագություն և կշռում է 370 կգ։
Մանրամասները դիտեք տեսանյութում։