Արփինե Դալալյանի արդյունքը ծանրամարտի աշխարհի առաջնությունում


12:20 , 10 նոյեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Թուրքմենստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում երեկ` նոյեմբերի 9-ին, հանդես է եկել նաև Հայաստանի ներկայացուցիչ, 87 կգ քաշային Արփինե Դալալյանը:

Հայ մարզուհին պոկում վարժությունում գրանցել է 101 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում` 138 կգ:

Երկամարտի 239 կգ արդյունքով Դալալյանը C խմբում երրորդն է:

Հիշեցնենք` երեկ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող ոսկե դափնեկիր Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 435 կգ (195 կգ + 240 կգ) արդյունքով նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը և արժանացել ոսկե մեդալի` սահմանելով նաև համաշխարհային երկու ռեկորդ:

Մինչ այս հաղթանակը` Հայաստանին ոսկե մեդալ էր պարգևել 2010թ․աշխարհի չեմպիոն Տիգրան Գ․Մարտիրոսյանը (77 կգ)։

Այսօր` նոյեմբերի 10-ին, ասպարեզ կելնի մեր մյուս հեղինակավոր պատվիրակը՝ օլիմպիական փոխչեմպիոն, գերծանրքաշային Գոռ Մինասյանը: