Սեզոնի տրենդը- զոլավոր տենդ (մաս 2)


10:54 , 30 մայիս, 2013

 

Ինչպես և կարելի էր ենթադրել երեկվա փոսթի վերնագրից, այսօր խոսքը դարձյալ գնալու է զոլերի մասին: Ամեն օր զանազան ֆեշըն բլոգներ բացելիս սպասում եմ ինչ-որ նորության, սակայն ամեն անգամ ինձ սպասում է բլոգեր զոլավոր հագուստով: Եվ ես չեմ կարող անվանել այս երևույթն այլ կերպ, քան զոլավոր մոլուցք: Այո, այո: Երբ դար առաջ Ալյասկայում սկսվեց ոսկու տենդը, մարդիկ շտապում էին իրենց ոսկու ետևից, իսկ այժմ մարդիկ նույն մոլուցքով շտապում են խանութներ ձեռք բերելու զոլավոր հագուստ: Այսօր նկարների ընտրանու մեջ ընդգրկել եմ ավելի շատ ուղղահայաց զոլերով լուքեր, ինչն ավելի մեծ մասսայականություն է վայելում, քան հորիզոնականը: Գրեք խնդրեմ մեկնաբանություններում՝ ինչ կարծիքի եք մոլորակը պատած այս ալիքի մասին, կրո՞ւմ եք արդյոք ինքներդ, թե՞ որպես ունիվերսալ հագուստ գտել եք ալտերնատիվ տարբերակ: