ՀԿ-ների օրենքում փոփոխությունների նախագիծը անընդունելի է, նման առաջարկ նախկին կառավարությունն էլ էր արել. Դանիել Իոաննիսյան


00:10 , 10 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկմանն է ներկայացվել «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նախագծի փոփոխություններն անընդունելի համարեց: «Նման առաջարկ դեռևս նախկին կառավարությունն էր արել` երկու տարի առաջ, այն ժամանակ մենք պայքարեցինք և հաջողվեց փոխել այն և ի վերջո օրենքում տեղ գտավ կարգավորում, որ հաշվետվողականությունը վերաբերելու է միայն այն կազմակերպություններին, որոնք պետությունից դրամաշնորհ են ստանում»,-ասաց նա:

ՀԿ նախագահը մտահոգիչ համարեց, որ պետական եկամուտների կոմիտեն նորից առաջարկում է այդ փոփոխությունները: «Միգուցե սա պայմանավորված է նրանով, որ ՀԿ-ները հիմա իրավունք են ստացել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել և գուցե որոշ բիզնեսմեններ հկ-ների միջոցով կարողանում են հարկերից խուսափել և սա դրա դեմ է  է արվում, բայց այդ դեպքում մենք առաջարկելու ենք, որ այս փոփոխությունը վերաբերի միայն այն ՀԿ-ներին, որոնք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ»,-ասաց նա և նշեց, որ դա ընդունելի տարբերակ կլինի, իսկ այս տարբերակն իրենց համար անընդունելի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։