Լոգարանի ցնցուղի գլխիկը վտանգավոր վարակներ է տարածում


22:20 , 9 նոյեմբեր, 2018

Կոլորադոյի համալսարանի գիտնականները mBio ամսագրում տվյալներ են հրապարակել նրա մասին, որ ցնցուղների գլխիկները կարող են վտանգավոր վարակներ տարածել, քանի որ դրանց վրա վարակիչ հիվանդություններ առաջացնող միկրոօրգանիզմներ կան՝ գրում է Daily Mail-ը։

Որոշ միկրոօրգանիզմներ կարող են տարածել այնպիսի վտանգավոր վարակներ, ինչպիսիք են տուբերկուլյոզը և բորոտությունը։

Գիտնականները փաստում են, որ այդ միկրոօրգանիզմները կայուն են քլորի և քիմիական այլ նյութերի նկատմամբ։ Գիտնականները նաև նշում են, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մետաղե գլխիկները ավելի շատ մանրէներ են պարունակել, քան պլաստիկե գլխիկները։