Մարսելում մի քանի շենք են տարհանում


17:10 , 9 նոյեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Մի քանի շենք, որոնք գտնվում են Մարսելի կենտրոնում ավելի վաղ փլուզված բնակելի շենքերից ոչ հեռու, նոյեմբերի 9-ին տարհանում են նախազգուշական նպատակներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը: Նոյեմբերի 5-ի առավոտյան Մարսելում երեք բնակելի շենք Է փլուզվել:

Դրանցից մեկը գտնվում Էր վթարային վիճակում, դրա բնակիչները տեղափոխվել Էին: Մի շարք հրատարակություններ նշում Էին, որ ներսում կարող են գտնվել մարդիկ, որոնք ինքնակամ իրենց համար ապաստան են ստեղծել տարհանված շենքում: Վերջին տվյալների համաձայն, փլուզման զոհ Է դարձել յոթ մարդ: Հեռուստաալիքի տվյալներով՝ «փորձագետները պահանջում Էին անցկացնել մի քանի շենքերի նախազգուշական տարհանում, որոնք գտնվում են ողբերգության վայրի հարեւանությամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: