Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում մենք այդպես էլ չձևավորեցինք մեր քաղաքական օրակարգը


16:47 , 9 նոյեմբեր, 2018

Ըստ էության, անկախությունից ի վեր Հայաստանը երբեք էլ չի վարել իր սեփական քաղաքականությունը։ Միակ դեպքը, որ մեծ վերապահումներով կարելի է բացառություն համարել, Արցախյան պատերազմն էր, որն ավելի շատ հարկադրված գոյության կռիվ էր, քան թե սեփական օրակարգ, որը, սակայն, «վերջնաարդյունքում» դարձյալ դարձավ օտարների կողմից մեզ վրա ճնշելու հավելյալ լծակ։ Ամբողջ ընթացքում մեր «պետությունը», անտեսելով սեփական ժողովրդի ու պետական շահը, սպասարկել ու սպասարկում է արտաքին ուժերին` «Արժույթի միջազգային հիմնադրամ», «Համաշխարհային բանկ», ՄԱԿ ու հազար ու մի ԾԱԿ-ի գրասենյակներ՝ մի կողմից, ու Ռուսաստանի՝ իր քլեաօլիգարխիայով՝ մյուս կողմից։ Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում որպես պետություն մենք այդպես էլ չձևավորեցինք մեր քաղաքական օրակարգը։

Ծերուկ Բենամուկ