Հռոմի պապը Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու կոչ է արել


16:40 , 9 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, առաջին հերթին` Իրաքում և Սիրիայում. հայտնում է РИА Новости-ն: Նա ընդգծել է, որ այդ տարածաշրջանում մարդիկ մեծ  տանջանքներ են կրում:

Ֆրանցիսկոս պապը նշել է, որ այդ մարդիկ Քրիստոսի պես գնում են  խաչը կրելու ճանապարհով և, անգամ տարբեր համայնքների պատկանելով, եղբայրական հարաբերություններ հաստատում: Նա հավելել է, որ պետք է միասնաբար աղոթել հանուն Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման: