Ո՞վ է ՀԱՊԿ հնարավոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը


15:20 , 9 նոյեմբեր, 2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կարող է լինել Բելառուսի ներկայացուցիչը, ավելի կոնկրետ՝ Ստանիսլավ Զասը, ով Բելառուսի ԱԱԽ քարտուղարն է:

Ո՞վ է Զասը։

Ստանիսլավ Զասը ծնվել է 1964 թ.-ին Ուկրաինայում, 21 տարեկանում գերազանցությամբ ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը, իսկ 1996 թ․-ին ոսկե մեդալով Բելառուսի զինվորական ակադեմիան: Ստանիսլավ Զասն այն առանցքային դերակատարներից է, որի շնորհիվ Ադրբեջանի և Բելառուսի միջև տեղի է ունեցել ռազմական գործարք: Խոսքը վերաբերում է 2018թ.-ի ապրիլի 18-ին հայտնի դարձած գործարքին, ըստ որի՝ Բելառուսն Ադրբեջանին է վաճառել(ում) 301 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: