Երևան-Բյուրական-Երևան երթուղու խնդիրը կարգավորվել է


15:20 , 9 նոյեմբեր, 2018
Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են հնչել Երևան-Բյուրական-Երևան թիվ 519 երթուղու չվացուցակի խախտումների վերաբերյալ։ Մասնավորապես այն մասին, որ երեկոյան ժամերին այդ ուղղությամբ ուղևորափոխադրումներ չեն կատարվում։

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից։

Երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուների հետ տեղի ունեցած քննարկման և բանակցությունների արդյունքում Երևան-Բյուրական-Երևան երթուղու չվացուցակում կատարվել է փոփոխություն, համաձայն որի Երևանից Բյուրական երթուղու վերջին երթը սահմանվել է ժամը 19։55-ին։ Փոխադրումները կիրականացվեն չվացուցակի պահանջներին համապատասխան։

Միջպետական և միջմարզային երթուղիներից օգտվող ուղևորներին խնդրում ենք ուշադիր լինել, երթուղիների չվացուցակներում խախտումներ նկատելու դեպքում տեղեկացնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչություն, իսկ միջպետական և միջմարզային երթուղիների փոխադրողներին կոչ ենք անում հետևել սահմանված չվացուցակներին: